Բարի գալուստ Գավառի Ս. Քոչարյանցի անվան հ․1 հիմնական դպրոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

16 Նոյեմբերի, 2021

Սովորողների սննդի կազմակերպման համար հատկացված տարածքի վարձակալության մրցույթ անցկացնելու վերաբերյալ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 2-րդ հավելվածի և ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման 3-րդ հավելվածի 125-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հայտարարում է Կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Դեմիրճյան 32 հասցեում գտնվող անշարժ գույքում սովորողների սննդի կազմակերպման համար նախատեսված 29,4 մ2 ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքի (այսուհետ` Տարածք) վարձակալության մրցույթ:

Տարածքի ամսական վարձավճարի շուկայական արժեքը կազմում է 27000 (քսանյոթ հազար) ՀՀ դրամ:

Կազմակերպությունում սովորողների սննդի կազմակերպման համար տարածքը վարձակալության տրամադրման դեպքում՝ վարձակալական վճարի մեծության նկատմամբ կիրառվում է զեղչ՝ տարածքի շուկայական գնահատված արժեքի 50%-ի չափով:

Մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են Կազմակերպությանը առձեռն կամ փոստային ծառայության միջոցով հայտ ներկայացնել մինչև 2021 թվականի նոյեմբերի 23-ը, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում:

Փոստային ծառայության միջոցով հայտի ներկայացումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե այն Կազմակերպության կողմից ստացվել է մինչև 2021 թվականի նոյեմբերի 23-ը:

Մրցույթին մասնակցելու հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը.

1) Ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճեն, անհատ ձեռնարկատեր հանդիսանալու վերաբերյալ պետական գրանցման վկայականի պատճեն, տեղեկատվություն սննդի  ոլորտում գործունեություն ծավալելու վերաբերյալ.

2) Իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճեն, կանոնադրության պատճեն, տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճեն, տեղեկատվություն սննդի  ոլորտում գործունեություն ծավալելու վերաբերյալ:

Մրցույթին ներկայանալիս վերոնշյալ փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակները, որոնք տեղում Կազմակերպության կողմից պատճենների հետ համեմատվելուց հետո ենթակա են վերադարձման:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը՝ 16:00-ին, Կազմակերպությունում. հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Դեմիրճյան 32: