Բարի գալուստ Գավառի Ս. Քոչարյանցի անվան հ․1 հիմնական դպրոց

Ռուսաց լեզվի ուսուցչի թափուր տեղի մրցույթի հայտարարություն

26 Նոյեմբերի, 2019

«Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի  մարզի  Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝  ռուսաց լեզվի (13 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար  

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`

1) դիմում (Ձև 1),

2) բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան որակավորման վերաբերյալ,

3) անձնագրի պատճեն,

4) աշխատանքային գրքույկ,

5) ինքնակենսագրություն (Ձև 4),

6) մեկ լուսանկար` 3×4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),

10) որակավորման տարակարգ (առկայության դեպքում):

 

Նշված փաստաթղթերը ներկայացնել  բնօրինակների հետ /պատճենների հետ  համեմատելուց հետո, բնօրինակները վերադարձվում են/:

 

Փաստաթղթերն ընդունվում են սույն հրապարակման օրվանից մինչև դեկտեմբերի 26-ը  ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 ից 15:00, բացի շաբաթ, կիրակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 27-ին   ժամը  11:00–ին, Գեղարքունիքի մարզ,  ք. Գավառ, Դեմիրճյան 32:

Տեղեկությունների համար զանգահարել 077441203 հեռախոսահամարին: