Բարի գալուստ Գավառի Ս. Քոչարյանցի անվան հ․1 հիմնական դպրոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 Օգոստոսի, 2019

«Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի  մարզի  Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոց»  պետական   ոչ  առևտրային   կազմակերպությունը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելություն:

Դիմումներն ընդունվում են օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:

Ընդունելության համար ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում
  2. Ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը, ՀԾՀ
  3. Ծնողի անձնագիրը և պատճենը
  4. Բժշկական գործ
  5. 3×4 չափսի 2 լուսանկար
  6. Տեղեկանք պետական ռեգիստրում երեխայի հաշվառման մասին / անձնագրային բաժին կամ մանկապարտեզ/

 

Դպրոց կարող են ընդունվել մինչև  2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները: